Factor TV-ն գնումներ է կատարել թոշակառուի հետ․ ինչի՞ն է բավականացնում կենսաթոշակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ամսվա առաջին օրերին «Հայփոստի» բաժանմունքների դիմաց և ներսում թոշակին սպասող տարեցների բոլորս ենք հանդիպել։ Այսօր այդ օրերից է։ Factor TV-ն դիտարկում է իրականացրել՝ պարզելու՝ որքան են միջինում ստանում թոշակառուները, և մեկ ամսվա կենսաթոշակի գումարն ինչի է բավականացնում։

Թոշակ ստանալու եկած տարեցներից մեկին խնդրեցինք թույլ տալ շրջել իր հետ ու մասկացել գնումներին։

74-ամյա Անահիտ Մարգարյանը մոտ 56․000 դրամ թոշակ է ստանում։ Այս չափը ձևավորվել է 39 տարվա մանկավարժության շնորհիվ։ Աշխատանքային ստաժ չունեցող թոշակառուները ստանում են գրեթե կրկնակի պակաս։ Տիկին Անահիտը մոտեցավ՝ բանկոմատից գումարը կանխիկացնելու, բայց մինչ այդ դրա մոտ կենսաթոշակառուների մեծ հերթ էր գոյացել․ բանկոմատում գումար չկար։ Որոշեց գնումների համար անկանխիկ վճարել։

Տիկին Անահիտնարդեն 3 տարի է՝ չի աշխատում։ Ինքն էլ, ամուսինն էլ թոշակ են ստանում, բայց միայն այդ գումարով հնարավոր չէ ապրել՝ ասում են։ 3 երեխա ունեն, նրանք նաև ֆինանսապես են օգնում․ եթե չօգնեին, ստիպված կլինեին ամեն ինչի վրա խնայել։

Ոչ մի շռայլություն ու ճոխություն, միայն առաջին անհրաժեշտության մթերքներ գնեց։

Գնումների գումարը մեծ չէր՝ 4000 դրամ։ Չնայած կառավարության նոր որոշմանը, որը խրախուսում է անկանխիկ գնումներն ու կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար խոստանում, պարզվեց՝ անկանխիկ վճարում անել չեն կարող, քանի որ ռուսական ՎՏԲ բանկի քարտը չէր սպասարկվում։

Տիկին Անահիտը ստիպված էր կանխիկ գումարով կատարել վճարումը։ Այսօրվա գնումներն այսքանով ավարտեցին, երկու հոգու համար այսքանն էլ բավական է՝ ասում է, կվերջանա՝ նորից կգան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան