Բյուջեի կատարողականը քննարկվում է կիսադատարկ դահլիճում
Քաղաքականություն
03.06.2022 | 11:55Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։
Սոցալական ոլորտի ծախսերը քննարկվում են կիսադատարկ դահլիճում։
Նիստին, բացի հանձնաժողովի նախագահներից, մասնակցում է իշխանական ընդամենը չորս պատգամավոր։ Ընդգծենք, որ նիստին ամբողջ կազմով ներկա չեն աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների պատգամավորները։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին սուր քննադատում էր իշխանության ներկայացուցիչներին բյուջեի քննարկումներին պատշաճ չմասնակցելու համար։
Նարեկ Կիրակոսյան