Մոսկվայում բիզնես կենտրոն է այրվում․ շենքում առնվազն 15 մարդ արգելափակվել է

Լուրեր

19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
Բոլորը

Մոսկվայում այրվում է «Grand Setun Plaza» բիզնես կենտրոնը, որը գտնվում է քաղաքի արևմուտքում՝ Մոժայսկ թաղամասի Գորբունովա փողոցում։ Հրդեհը բռնկվել է առաջին հարկում և արագորեն տարածվել է ևս չորս հարկերում, գրում է Meduza-ն։ Կրակը տարածվել է հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհին տրվել է առավելագույն՝ բարդության հինգերորդ մակարդակ։ Հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 200 փրկարար։ Դեպքի վայր է ժամանել ՌԴ ԱԻՆ նախարար  Ալեքսանդր Կուրենկովը։ Հրդեհի պատճառով Գորբունովա փողոցում երթևեկությունն արգելափակվել է։  Կրակն առայժմ չի հաջողվում մեկուսացնել․ հրշեջներին չի օգնում անգամ տեղացող հորդառատ անձրևը։

Աշխատակիցների ու այցելուների մեծ մասը տարհանվել է, սակայն վերին  հարկերում մարդիկ կան, որոնք չեն կարողանում դուրս գալ կրակի պատճառով։ «Ինտերֆաքսի» տվյալներով՝ ներսում կարող է արգելափակված լինել մինչև 15 մարդ, ըստ ՏԱՍՍ-ի՝ մինչև 20 մարդ։ Հրդեհի ծագման պատճառները  դեռ հայտնի չեն։

 

Էմմա Չոբանյան