Ռուսաստանը Չինաստանից տնտեսական օգնություն է խնդրել, սակայն Պեկինը վախենում է պատժամիջոցներից․Washington Post

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ամերիկյան Washington Post-ը, վկայակոչելով ամերիկացի և չինացի երկու անանուն պաշտոնյայի,  հայտնում է, որ պատերազմի սկզբից Ռուսաստանը բազմիցս Չինաստանից տնտեսական աջակցություն է խնդրել, սակայն Պեկինը վախենում է ամերիկյան պատժամիջոցներից, և այդ խնդրանքները զայրացնում են նրան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հռետորաբանության մակարդակում Պեկինն աջակցում է Մոսկվային, կատարվածի մեղքը բարդում ՆԱՏՕ-ի վրա,  ձեռնպահ է մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այն ​​բանաձևերի օգտին քվեարկել, որոնց դեմ է Ռուսաստանը, պետական ​​լրատվամիջոցներով ռուսամետ դիրքերից խոսում է այսպես կոչված «հատուկ գործողության» մասին, սակայն, ինչպես նշում են փորձագետները, չինական աջակցությունը դրանից հեռուն չի գնում:

Նշվում է, որ առնվազն երկու անգամ ռուս դիվանագետները Չինաստանին խնդրել են տնտեսական աջակցության նոր ձևեր և մատնանշել Չինաստանի կողմից մինչև փետրվարի 24-ը ստանձնած «առևտրային պարտավորությունները»: Լրավամիջոցի չինացի աղբյուրը հայտնել է, որ այդ խոսակցությունները լարված են անցել։

«Չինաստանը հստակ հայտարարել է իր դիրքորոշումը Ուկրաինայի և Ռուսաստանի դեմ անօրինական պատժամիջոցների մասով ։ Մենք հասկանում ենք Մոսկվայի դժվար իրավիճակը։ Սակայն մենք չենք կարող արհամարհել և մեր սեփական դիրքը այդ երկխոսության մեջ։ Չինաստանը միշտ գործելու է  չինացի ժողովրդի լավագույն շահերից ելնելով»,-ասել է Պեկինի աղբյուրը։

ԵՎ՛ չինական, և՛ ամերիկյան աղբյուրները նշել են, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր օգնականներին առաջադրանք է տվել գտնելու ուղիներ՝ օգնելու Ռուսաստանին առանց ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու:

«Երկար ժամանակ Չինաստանն ու Ռուսաստանը պահպանել են նորմալ համագործակցությունը տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։ Խնդիրը այնտեղ չէ, թե ով կօգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, այլ այնտեղ, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև նորմալ առևտրատնտեսական  հարաբերություններն անհարկի տուժել են»,-լրատվամիջոցին ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի ներկայացուցիչ Լյու Պենյույը։

 

Էմմա Չոբանյան