ԱԻՆ-ում ամփոփվել են մայիս ամսվա գործունեության արդյունքները

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 2-ին՝ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Խորհրդակցության մեկնարկին Արմեն Փամբուխչյանն անձնակազմին է ներկայացրել ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին:

Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը:

Լիլիթ Միրզախանյանը զեկուցել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության կողմից 2022թ. մայիսին կատարված աշխատանքների վերաբերյալ, նաև ներկայացրել ներքին օրակարգի հետ կապված մի շարք հարցեր և առաջարկություններ:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 54.121 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.010-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 493 ահազանգ, որից 469-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:

ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 690 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 215-ը վերաբերել են հրդեհներին (2021թ.` 355), իսկ 311-ը՝ ՃՏՊ-ներին (2021թ.` 380): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են կենցաղային բնույթի դեպքերը:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառվել է թվով 903 տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն, նաև մեկ բացասական եզրակացություն: Կնքվել է ընդհանուր առմամբ փորձաքննության իրականացման 230 պայմանագիր:

Նիստի ավարտին փրկարար ծառայության 4 աշխատակից ստացել է սպայական իրենց առաջին՝ լեյտենանտի, կոչումը, իսկ Վահագն Ալավերդյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանով՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, նաև ծառայողական պարտականության բարեխիղճ կատարելու, մասնագիտական բարձր պատրաստակամության համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով»,- ասված է հաղորդագրությունում։