Հազարավոր խաղաղ բնակիչներ չեն կարող լքել Սևերոդոնեցկը

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Ռուսական բանակի շարունակական գնդակոծությունների պատճառով Սևերոդոնեցկից դադարեցվել է խաղաղ բնակչության տարհանումը։ Նորվեգիայի փախստականների խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելանդը Reuters-ին ասել է, որ քաղաքը սարսափելի ավերածությունների է ենթարկվում:

«Հազարավոր քաղաքացիական անձինք չեն կարողանում լքել քաղաքը կրակոցների պատճառով։ Նրանք ջրի, սննդի, դեղորայքի և էլեկտրաէներգիայի հասանելիություն չունեն»,- հայտարարել է նա։

Անդադար գնդակոծությունը ստիպում է մարդկանց թաքնվել նկուղներում ու ռմբապաստարաններում։ Մարդիկ, ովքեր ցանկանում են լքել քաղաքը, գործնականորեն դրա հնարավորությունը չունեն։

Ավելի վաղ Լուգանսկի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել էր, որ քաղաքում կարող է մինչև 15․000 խաղաղ բնակիչ լինել։ Քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկի խոսքով՝ ռազմաճակատը քաղաքը գրեթե երկու մասի է բաժանել։

Տաթև Ֆռանգյան