Գերմանիայից արտաքսված և Ադրբեջանում ձերբակալված քաղակտիվիստների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Բաքվում Գերմանիայի դեսպանատան մոտ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բաքվում Գերմանիայի դեսպանատան դիմաց մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա են անցակացրել։ Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ ակցիան անցկացրել են Գերմանիայից արտաքսված և Ադրբեջանում ձերբակալված ակտիվիստների հարազատները։ Նրանք Գերմանիայի կառավարությանը կոչ են արել անտարբեր չմնալ այն մարդկանց ճակատագրերի հանդեպ, որոնց այդ երկիրը վտարել է՝ չնայած ձերբակալության սպառնալիքին։

Ակցիային մասնակցել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Փյունհան Քերիմլիի և քաղաքական ակտիվիստ Սամիր Աշուրովի ընտանիքի անդամները, դատապարտված լրագրող Փոլադ Ասլանովի կինը՝ Գյուլմիրա Ասլանովան, նախկին քաղբանտարլյալ Աֆղան Սադիգովի կինը՝ Սևինջ Սադիկովան։

Նրանք իրենց ձեռքերում պահել են 6 անձանց դիմանկարները, որոնք ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Գերմանիայից արտաքսվելուց հեռու, ինչպես նաև նրանց ազատ արձակման կոչերով պաստառներ։ Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում դեսպանատան ներկայացուցիչների հետ, սակայն ոստիկանները նրանց մի կողմ են հրել՝ խլելով պաստառները։

«Իմ տղային ձերբակալել են փողոցում, երբ նա դուրս էր գալիս հարկային ծառայությունից։ Սկզբում ոստիկանությունն ասում էր, որ որդիս ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Հետո զենքը փոխարինվեց թմրանյութերով։ Չնայած նրան, որ զրպարտչական մեղադրանքով են ձերբակալել, դատավարությունն էլ ընթանում է փաստացի փակ ռեժիմով»,- լրագրողներին ասել է Փյունհան Քերիմլիի հայրը։

Մեկ այլ ձերբակալված Սամիր Աշուրովի կինը՝ Նուրանա Աշուրովան, նույնպես դժգոհել է, որ դեսպանատունը չի քննարկում իր դիմումները։

«Ես բազմիցս նրանց գրել եմ, որ ընդունեն, սակայն արձագանք չկա։ Երբ մեզ Գերմանիայից արտաքսում էին, վստահեցնում էին, որ չեն հետապնդի, սակայն անմիջապես ձերբակալեցին»,- ասել է նա։

Հավելենք, որ անցյալ տարվա հոկտեմբերից Ադրբեջանում քրեական  տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են Գերմանիայից արտաքսված հինգ ակտիվիստներ՝ Մութալիմ Օրուջևը, Մալիկ Ռզաևը, Փյունհան Քերիմլին, Ջաֆար Միրզոևը և Սամիր Աշուրովը։ Եվս մեկ ակտիվիստի՝ Զիյա Իբրահիմլիին ձերբակալել են մայիսի 19-ին Գերմանիայից ժամանելուն պես, և վարչական օրենսդրության համաձայն՝ կալանավորել 30 օրով։

Էմմա Չոբանյան