Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում

Լուրեր

16.09.2024 | 23:29
Թուրքիայի իշխանությունները 2007-2023թթ․ շուրջ մեկ միլիոն կայք են արգելափակել
16.09.2024 | 23:14
Էստոնացին Բոսֆորի նեղուցով ճոպանով Ասիայից անցել է Եվրոպա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2024 | 22:59
Շվեդիան կղեկավարի ՆԱՏՕ-ի ռազմաբազան Ֆինլանդիայում
16.09.2024 | 22:44
ՌԴ Քննչական կոմիտեն նոր գործ է հարուցել ՊՆ պաշտոնյաների դեմ
16.09.2024 | 22:28
Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ակցիա է անցկացվել․ միջամտել են անվտանգության աշխատակիցները
16.09.2024 | 22:16
Կուրսկի մարզում Ռիլսկի և Խոմուտովսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի պարտադիր տարհանում է հայտարարվել
16.09.2024 | 21:58
Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր
16.09.2024 | 21:42
Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների նախարարներն էներգետիկ համագործակցության ծրագրեր են քննարկել
16.09.2024 | 21:34
Դանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ
16.09.2024 | 21:25
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
16.09.2024 | 21:13
Ալիևը Բլինքենի հետ զրույցում բողոքել է ՀՀ Սահմանադրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից
16.09.2024 | 21:03
ԱՄՆ-ն զսպում է Ադրբեջանի հարձակումը, բայց չի պատժում․ Հարիսի վարչակազմը չի խուսափի դա անել․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2024 | 20:50
Պուտինը պատերազմի մեկնարկից ի վեր երրորդ անգամ ավելացրել է բանակի անձնակազմի թիվը
16.09.2024 | 20:37
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում
16.09.2024 | 20:30
«Երեխայի գանգը չորս տեղից կոտրված էր»․ արդյո՞ք մամայի գիրկն ամենաապահով տեղն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Բազեյանը 2-3 հաշվով զիջել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյին և արծաթե մեդալ նվաճել: Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը, հնարավոր է, չլիներ: Շնորհակալ եմ նաև ինքս ինձ, քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մինչ այդ էլ՝ 60 կգ քաշայինների եզրափակչում, փայլուն մենամարտ է անցկացրել և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել Վրաստանը ներկայացնող ջավախցի բռնցքամարտիկ Արտյում Գոմցյանը: Նրան պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում երկրորդ արծաթե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երիտասարդ բռնցքամարտիկը եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն և հռչակվել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Ռաֆայելը իսկական գլադիատորի մարտ վարեց: Բրավո նրան: Ինձ համար Ռաֆայելը բացահայտում չէ, բայց ձեզ համար կարող է լինել այս մրցաշարի բացահայտումներից: Նրա մրցակիցը շատ փորձառու է, մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելուց հետո Հովհաննիսյանն ասել է՝ այսքանով չի սահմանափակվելու և ձգտելու է ավելիին. «Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի քառորդ եզրափակիչներում: Սա առաջին մեդալս էր: Այսքանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ ավելիին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Համբարձում Մաթևոսյանը և Հակոբ Արշակյանը ևս մասնակցել են պարգևատրման արարողությանը՝ մրցանակներ հանձնելով 92 կգ քաշային կարգի մեդալակիրներին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը: Սա Մանասյանի առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում. «Ուրախ եմ, Եվրոպայի այս առաջնությունում գրավեցի երրորդ տեղը: Լավ մարտեր եմ անցկացրել: Կիսաեզրափակիչի մենամարտի մասին ասելիք չունեմ, ամեն ինչ անելու եմ ավելիին հասնելու համար»:

Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ է մասնակցել: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 260 հազար դոլար:

Երևանի կենտրոնում առաջնության օրերին գործել է երկու ֆան գոտի:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը ներկայացված է եղել բոլոր 13 քաշային կարգերում»,- ասված է հաղորդագրությունում։