Թուրքիան չի նահանջի իր դիրքերից ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում․ գրավոր երաշխիքներ են պետք․ Չավուշօղլու

Լուրեր

14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
Բոլորը

Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կդադարեցնեն ցանկացած շփում «ահաբեկչական կազմակերպությունների» հետ։ Եվ դա վերաբերվում է ոչ միայն PKK-ին և նրա սիրիական ճյուղին՝ YPG-ին, այլ նաև հանցավոր այլ կազմակերպություններին, այդ թվում՝ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ կլոր սեղանի ընթացքում։

«Թուրքիան չի նահանջի իր դիրքերից՝ անկախ Սկանդինավյան երկրների կառավարությունների դիրքորոշումից։ Մեզ պետք են հստակ գրավոր երաշխիքներ»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ անընդունելի են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանել է հատկապես Շվեդիան։

«Սկանդինավիայում հայտարարում են ազգային օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին։ Մենք պատրաստ ենք սպասել այնքան, որքան կպահանջվի, մինչև բավարարվեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջները»,- ասել է Չավուշօղլուն։

Խոսելով Սիրիայում նոր ռազմական հարձակման հնարավորության մասին՝ նա նշել է, որ չնայած ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ 2019 թվականի պայմանավորվածություններին՝ «ահաբեկիչները» թուրքական սահմանից Սիրիայի խորք դուրս չեն տարվել։

«Թուրքիայի սահմանի մոտ խնդիրները պահպանվում են։ Անկարան ունի բոլոր իրավունքները վերացնելու ահաբեկչության սպառնալիքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, հնչում են կոչեր՝ հրաժարվելու Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ի նոր հարձակումից։

«Կոչերի փոխարեն ամերիկացիները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և մաքրեն Թուրքիայի սահմանամերձ տարածքները YPG/PKK-ի զինյալներից։ Անկախ նրանից, թե որտեղից է ահաբեկչության սպառնալիքը, դրա վերացումը Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է, այդ թվում՝ Սիրիայում»,- ասել է թուրք նախարարը։

Բացի այդ, Չավուշօղլուն նաև նշել է, որ հետախուզության տվյալներով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության որևէ նվազում չկա։

Էմմա Չոբանյան