Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի միավորման հանրաքվեն հետաձգվել է

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հուլիսի 17-ին նախատեսված Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը միավորելու վերաբերյալ հանրաքվեն հետաձգվել է՝ «հաշվի առնելով հանրաքվեի ներկայացված հարցի իրավական հետևանքների անորոշությունը»։ Այս մասին ասված է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի հրամանագրում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի 24-ին երդմնակալությունից հետո պաշտոնը ստանձնած Գագլոևն իր հրամանագրով չեղյալ է համարել նախորդ նախագահ Անատոլի Բիբիլովի՝ մայիսի 13-ի հրամանագիրը, որով նախատեսվում էր հանրաքվե անցկացնել։ Գագլոևի հրամանագրում ասվում է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ Հարավային Օսիայի և Ռուսաստանի Դաշնության ինտեգրման հետ կապված հարցերի ողջ շրջանակի շուրջ։

Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ոչ մի քայլ չի ձեռնարկում Հարավային Օսիայում հանրաքվե կազմակերպելու համար։ Հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պետք է վերջնական տեսքի բերվի օրինական ճանապարհով, այդ թվում՝ «մտածելով ձեւակերպումների մասին», շեշտել էր Պեսկովը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 26-ին՝ Վրաստանում «հնգօրյա պատերազմից» անմիջապես հետո, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին։ Այդ ժամանակից ի վեր Հարավային Օսիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին։ Բացի Ռուսաստանից՝ Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից ճանաչել են աշխարհի մի քանի երկրներ։

Տաթև Ֆռանգյան