Եվրոպական խորհուրդը հունիսին կքննարկի ԵՄ-ին Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության դիմումները

Լուրեր

28.07.2026 | 22:15
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI-ի՝ Հրազդանում կառուցվող ԱԲ տվյալային կենտրոն
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը հունիսին կայանալիք նիստում կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության դիմումների հարցին։ Նովոստի Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։

Այս պահին ԵՄ առաջնորդները սպասում են Եվրահանձնաժողովի եզրակացությանը։

Նշվում է, որ հայտարարության մեծ մասը նվիրված է Ուկրաինայում տիրող իրավիճակին։

«Եվրախորհուրդը խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և կոչ է անում Ռուսաստանին՝ անհապաղ դադարեցնել առանց ընտրության հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, անհապաղ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրախորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա՝ դադարեցնելու Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և կոչ է անում բոլոր երկրներին՝ միանալ ԵՄ պատժամիջոցներին։

«Պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին այլ կերպ օգնելու ցանկացած փորձ պետք է դադարեցվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպական խորհուրդը նշում է Ուկրաինային ֆինանսական և հումանիտար օգնության անհրաժեշտությունը և հայտարարում, որ պատրաստ է Ուկրաինային տրամադրել նոր մակրոֆինանսական օգնություն՝ 9 միլիարդ եվրոյի չափով։

Տաթև Ֆռանգյան