ԱՄՆ-ը և Թուրքիան քննարկել են Ուկրաինայում պատերազմը, իրավիճակը Սիրիայում, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը

Լուրեր

28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային՝ ի դեմս Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև իրենց ջանքերը համաշխարհային շուկաներ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ուղղությամբ։

«Պարոն Սալիվանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի շարունակվող ուղիղ բանակցություններին Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումների վերաբերյալ մտահոգությունները լուծելու համար, որոնց ԱՄՆ-ը վճռական կերպով աջակցում է։ Նա նաև կրկնել է Սիրիայում էսկալացիայից զերծ մնալու կարևորությունը՝ հրադադարի գործող գծերը պահպանելու և հետագա ցանկացած ապակայունացումից խուսափելու համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Նշվում է, որ Սալիվանը նաև կոչ է արել շարունակել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ լուծելու Արևելյան Միջերկրականում առկա ցանկացած տարաձայնություն։

Էմմա Չոբանյան