Ուկրաինան շուտով կարող է ստանալ ամերիկյան հեռահար (MLRS) բազմակի արձակման հրթիռային համակարգ

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը, կարծես, համաձայն է Ուկրաինա ուղարկել հեռահար բազմակի արձակման հրթիռային համակարգ, գրում է VOA-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլ պաշտոնյաներ պարբերաբար էին հորդորում առաքել MLRS-ի տիպի բազմակի արձակման հրթիռային կայանքներ` հայտարարելով, որ նման տիպի զենքերով է հնարավոր հակազդել Դոնբասի շրջանում Ռուսաստանի ուժեղ ռմբակոծություններին:

Սակայն նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, թե ԱՄՆ-ն Ուկրաինային չի հատկացնի հրթիռային այնպիսի համակարգեր, «որոնք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում»:

Ռուսաստանը ծանր սպառազինությունների նման մատակարարումները դիտարկում է որպես սադրիչ էսկալացիա։ Եվ կան մտահոգություններ, որ նման զենքեր մատակարարելու հարցը կարող է դառնալ պատճառ, որ Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ն հայտնվի ուղղակի հակամարտության մեջ:

Այս պահին Ռուսաստանը շարունակում է հրթիռային, հրասայլային եւ օդային հարվածներն ընդդեմ Սևերոդոնեցկի և Դոնբասի այլ հատվածների։

Կիևի ուժերն արդեն իսկ օգտագործում են ԱՄՆ-ի կողմից մատակարարված M777 հաուբիցներ, որոնց հեռահարությունը կազմում է մոտ 25 կմ: Սակայն MLRS-ն Ուկրաինային թույլ կտա հարվածներ հասցնել ավելի հեռու գտնվող թիրախների:

M270 բազմակի արձակման կայանքը կարող է խոցել թիրախներ մինչև 300 կմ հեռավորության վրա:

ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի խոսքերը մեջբերում է Washington Post-ը, ասել է, թե Սպիտակ տունը խնդիր չի տեսնում Ուկրաինային MLRS` բազմակի արձակման հրթիռային համակարգեր տրամադրելու հարցում, սակայն կայանքների հետ կուղարկի միայն ավելի փոքր հեռահարության հրթիռներ, խուսափելով ամենահեռահար հրթիռների մատակարարումից: