Դավիթ Համբարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Քաղաքականություն
30.05.2022 | 20:34Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանը նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքէջից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ: