Ռուսաստանը Սիրիայում ուժեղացնում է իր զորքերը՝ Թուրքիայի հնարավոր հարձակման լուրերի ֆոնին

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը Սիրիայում ուժեղացնում է ռազմական ներկայությունը թուրքական հնարավոր հարձակման ֆոնին։ Մասնավորապես, ռուսական կողմը կործանիչներ և ուղղաթիռներ էուղարկել Սիրիայի հյուսիսարևելյան Ղամիշլիի օդանավակայան։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը՝ վկայակոչելով Asharq al-Awsat-ին։

Օդանավակայանը գտնվում է այն շրջանում, որը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական Սիրիայի դեմոկրատական ուժեր (SDF) խմբավորման կողմից:

Տեղակայումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիան պատրաստվում է հերթական ներխուժմանը այդ տարածք։ Լրատվամիջոցը նշում է, որ շաբաթ ռուսական 6 ուղղաթիռ դիտարկում է իրականացրել թուրք-սիրիական սահմանին։ Սիրիական վարչակազմն ու Ռուսաստանը ամրապնդել են իրենց դիրքերը Հասաքեում և Ղամիշլիում։

ԱՄՆ զորքերն էլ տարածքում հսկողություն են իրականացնում։ Նշվում է, որ տեղացիներն անհանգստացած են թուրքական հնարավոր գործողությունից։

Հավելենք, որ Սիրիայի հյուսիսում նախորդ ներխուժումների միջոցով Թուրքիան ոչ լիարժեք անվտանգության գոտի է ստեղծել իր սահմանի երկայնքով, որտեղ Ռուսաստանը համոզել է քրդական ուժերին՝ հեռանալ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի հատվածից:

«Մենք հետ ենք քաշել մեր ուժերը՝ պատերազմից խուսափելու համար։ Սակայն մենք զգոն ենք ցանկացած հարձակման համար»,- Asharq al-Awsat-ին ասել է քուրդ-սիրիական Ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) խոսնակը։

Նա նշել է, որ YPG-ն հենվում է սեփական ուժերի, այլ ոչ թե Մոսկվայի կամ Վաշինգտոնի վրա։ Մոսկվան և Վաշինգտոնը Թուրքիայի հետ ապաէսկալացիայի համաձայնագրերի երաշխավորներ են։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Անկարայի ներկա և ապագա ռազմական գործողությունները նրա հարավային սահմաններում, իբր, չեն թիրախավորում իր հարևանների ինքնիշխանությունը, այլ անհրաժեշտ են  անվտանգության համար։

Էմմա Չոբանյան