Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը և Սիրիայում իրավիճակը

Լուրեր

24.03.2026 | 12:52
Վաղաժամկետ մարվել է ՀԷՑ-ի՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար վարկը․ դեռևս առկա է մոտ 350 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություն․ Ռ․ Պետրոսյան
24.03.2026 | 12:43
Պայմանավորվե՞լ եք Ալիևի հետ, որ ասում եք՝ պատերազմ է լինելու. հարց Ալեն Սիմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 12:34
Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է միջազգային մրցաշարում
24.03.2026 | 12:32
Թել Ավիվում Իրանի հրթիռային հարվածից 6 մարդ է վիրավորվել
24.03.2026 | 12:24
Սևաստոպոլում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
24.03.2026 | 12:15
Ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատակիցներին
24.03.2026 | 12:10
Ադրբեջանով հնդկաձավար և պարարտանյութ է գալիս ՀՀ // ԱԺ-ն ՍԴ դատավորի հարց է քննարկում. ԼՈՒՐԵՐ
24.03.2026 | 12:06
Դեսպան Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
24.03.2026 | 11:58
Ապրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան
24.03.2026 | 11:53
Ծննդկանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.03.2026 | 11:49
ԱՄՆ-ն Իրանի խորհրդարանի խոսնակին դիտարկում է որպես երկրի նոր առաջնորդ. Politico
24.03.2026 | 11:40
ՍԴ դատավորի թեկնածուին չի կարող նման հարց տրվել, եթե նպատակը հունից հանելը կամ պրովոկացիան չէ. Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:31
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում
24.03.2026 | 11:22
Ավել-պակասի համար կներեք․ Վլադիմիր Վարդանյանը՝ պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 11:13
Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել ռուսական պարարտանյութեր և հնդկաձավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի նախագահականի հասարակության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանայի գործընթացները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում։

Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հիմքերն արագ վերականգնելու, պատերազմի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու և կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու քայլերի անհրաժեշտությունը։

«Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտարարել է  Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստամբուլյան հանդիպմանը մասնակցության մասին մոնիթորիգի մեխանիզմի հնարավոր ձևավորման հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը նաև Պուտինի ուշադրություն է հրավիրել «Սիրիայում թուրքական սահմանից 30 կմ խորությամբ ահաբեկիչներից մաքրված գոտու բացակայության ուղղությամբ»։ Նա նշել է, որ տվյալ տարածքներում անվտանգության ապահովումը կարևոր է Անկարայի համար։

Էմմա Չոբանյան