Խուլիգանություն կատարելու կասկածանքով ակցիայի 111 մասնակից է բերման ենթարկվել․ ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն
Հասարակություն
30.05.2022 | 18:02Այսօր կեսօրին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ընդդիմության բողոքի ակցիա մասնակիցներից 111-ը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմության ակցիայի ընթացքում հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով շտապօգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի։ Տուժողների թվում նաև ոստիկաններ են եղել։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Արփի Հակոբյան