Անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

Լուրեր

14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես է եկել որպես դաշնակահար և դիրիժոր:

Համերգի մեկնարկից առաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:

Վահագն Պապյանը 1987-1989 թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

1990 թ.-ից Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում: 2006 թ.-ից մինչ այսօր Վահագն Պապյանը Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

2008-2013 թթ. ղեկավարել է նաև Ղազախստանի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը:

Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել «EMI Classics» ֆիրմայում:

Պապյանը դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվան երաժշտա¬կան ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները»,- ասված է հաղորդագրությունում։