Շվեդիան ազդանշան է տալիս, որ կարող է վերացնել Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոն․ լրատվամիջոցներ

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

Թուրքիային զենք վաճառելու հարցում երկրի դիրքորոշումը կարող է փոխվել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցում Անկարայի առարկությունների ֆոնին։ Այս մասին գրում է Bianet-ը՝ վկայակոչելով շվեդական լրատվամիջոցներին։

Շվեդիայի ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) սպառազինությունների խմբի ղեկավար Կառլ Էվերտսոնը հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո չկա, և Շվեդիան առանձին է դիտարկում զենքի վաճառքի դիմումները։

«Քննությունը հիմնված է պաշտպանական, անվտանգության և արտաքին քաղաքական պատճառների և չափանիշների վրա։ Այս անկայուն ժամանակներում ամեն ինչ անվտանգային քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում պատերազմից մինչև  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցություն, կարող է ազդել որոշման վրա»,- գրում են շվեդական ԶԼՄ-ները։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցությանը համաձայնելու համար Թուրքիան Շվեդիայից պահանջում է դադարեցնել այն, ինչն Անկարան անվանում է զենքի էմբարգո, նաև արտահանձնել «ահաբեկչության մեջ կասկածվողներին» և դադարեցնել աջակցությունն «ահաբեկչական խմբավորումներին»։ Շվեդիան նշում է, որ պատաստ է լուծել Անկարայի անվտանգային մտահոգությունները՝ հերքելով ահաբեկչությանն աջակցելու մասին մեղադրանքները։

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններն Անկարայում թուրքական կողմի հետ բանակցություններ էին անցկացնում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, որը գլխավորում էր թուրքական պատվիրակությունը, հանդիպումից հետո ասել էր, որ Սկանդինավյան երկու երկրները «դրական են» տրամադրված Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցում։

Էմմա Չոբանյան