ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։

«2022 թվականին լրանում է ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակը, որը կրկին անցկացվելու է Ստոկհոլմում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը 2022 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 4-ը գործուղվելու է Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)՝ «Ստոկհոլմ+50. առողջ մոլորակ բոլորի բարգավաճման համար, մեր պատասխանատվությունը, մեր հնարավորությունը» խորագրով միջազգային միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են կայանալիք մեծամասշտաբ միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր։

Դեսպան Սվենսոնն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել նախարարի տեղակալին միջոցառմանը մասնակցության օրակարգի շուրջ աշխատանքների ընթացքում։

Կողմերը քննարկել են նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության այլ ուղղություններ, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառներին և կենսաբազմազանությանը վերաբերող հարցերի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը և համագործակցել նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության, ինչպես նաև թափոնների կառավարման շուրջ։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունն այն ուղղություններով, որտեղ Շվեդիան ունի հաջողված փորձ»,- ասված է հաղորդագրությունում։