Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի ընդլայնում ներկայում չի նախատեսվում, բանակցություններ չկան

Լուրեր

16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կառույցի անդամ երկրների ընդլայնում այժմ չի նախատեսվում։ Այս մասին Զասը հայտարարել է «Парламентская газета»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք առաջիկայում ՀԱՊԿ-ի ընդլայնման ծրագիր կա և կա՞ն երկրներ, որոնց հետ նման բանակցություններ են ընթանում։

«Կազմակերպության իրավական հիմքը նախատեսում է նոր պետությունների՝ դրան միանալու ընթացակարգ։ Կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ անդամակցության համար կարող է դիմել ցանկացած երկիր, որը կիսում է ՀԱՊԿ-ի նպատակները, խնդիրներն ու սկզբունքները և պատրաստ է ստանձնել համապատասխան պարտավորություններ։ Նաև ձևակերպված է ՀԱՊԿ գործընկերների և դիտորդների իրավական ինստիտուտը՝ պետություններ ու միջազգային կազմակերպություններ, որոնք կիսում են մեր հայացքներն ու նպատակները, ունեն հնարավորություն ստանալու կարգավիճակ և մասնակցելու անվտանգության ապահովման ընդհանուր խնդիրների իրականացմանը՝ հաշվի առնելով իրենց շահերը։ Ներկայում մենք նման բանակցություններ ոչ մեկի հետ չենք վարում»,- ասել է Զասը։

Էմմա Չոբանյան