Ռուսաստանը լայնածավալ հարձակում է նախապատրաստում Սլավյանսկի ուղղությամբ․ Ուկրաինայի ԳՇ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են նախապատրաստում Սլավյանսկի ուղղությամբ, ինչի համար լրացուցիչ տեխնիկա և ստորաբաժանումներ են տեղափոխում տարածաշրջան։ Այս մասին մայիսի 30-ին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դոնբասում Ուկրաինայի պաշտպանության ուժերի կենտրոնը գտնվում է Սլավյանսկի շրջանում, նշում է dpa գործակալությունը։ Դոնբասի շրջանի Կրամատորսկում, որը դեռևս Կիևի վերահսկողության տակ է, տեղակայված է Ուկրաինայի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը, նշում է գործակալությունը։

Ռուսական զորքերը վերախմբավորվում են՝ վերսկսելու գրոհը Իզյում-Սլավյանսկ և Իզյում-Բարվենկովո ուղղություններով, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ռուսական զորքերը նաև 250 միավոր զենք և զինտեխնիկա են տեղակայել Իզյումի շրջանում և վերանորոգել Կուպյանսկ քաղաքի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը՝ մատակարարումներն արագացնելու համար։

Իզյումից հյուսիս տեղակայվել է նաև ռուսական Կա-52 հարվածային ուղղաթիռների էսկադրիլիա, որոնք համարվում են այս տիպի ամենաժամանակակից ուղղաթիռները Ռուսաստանում։ Ռուսական զորքերը հարձակման են պատրաստվում նաև Սլավյանսկի ուղղությամբ՝ վերջերս գրավված Լիման քաղաքի կողմից։ Սևերոդոնեցկում ռուսական ստորաբաժանումներն արդեն հաստատվել են քաղաքի հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում։ Նախատեսվում է նաև Ռուսաստանից լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել այստեղ, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Քաղաքից դեպի արևմուտք ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Բախմուտի ուղղությամբ՝ այդպիսով կտրելով Սևերոդոնեցկի մատակարարման վերջին ուղին և շրջապատել ուկրաինական զորքերը, հայտնել են ուկրաինական Գլխավոր շտաբից։

Տաթև Ֆռանգյան