Բիլ Գեյթսը ևս մեկ համաճարակ է կանխատեսում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

50 տոկոս հավանականություն կա, որ մարդկությունը մոտակա 20 տարում կբախվի նոր համաճարակի։ Այս մասին իսպանական El Diario-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի միլիարդատեր, բարերար Բիլ Գեյթսը, գրում է Korrespondent-ը։

«Դա կարող է լինել մարդու կողմից ստեղծված վիրուս, բիոահաբեկչություն, որը զարգացնում է այն և միտումնավոր տարածում, կամ կարող է լինել մի բան, որը դուրս է գալիս բնական աշխարհից: Մարդկային պոպուլյացիան աճում է, և մենք ավելի ու ավելի շատ էկոհամակարգեր ենք ներխուժում: Հետևաբար, ես գնահատում եմ, որ 50 տոկոս հավանականություն կա, որ առաջիկա 20 տարում կլիմայի փոփոխության հետևանքով մենք կբախվենք բնական համաճարակի»,- ասել է նա։

Գեյթսը կարծում է, որ նման սցենարը կանխելու համար մարդկությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսային համաճարակից. անհրաժեշտ է 25 տոկոսով ավելացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և ստեղծել համաճարակային արձագանքման միջազգային թիմ։

«Ես ամենից հաճախ համեմատականներ եմ տանում հրշեջների հետ. հրդեհները կանխելու համար պետք է անընդհատ հրշեջների պահել: Նրանք սովորում են, պատրաստվում են, մենք դրան լուրջ ենք վերաբերվում: Ցավոք, համաճարակները պետք է լինեն այն բաների շարքում, որոնց կառավարությունները պետք է պատրաստ լինեն, եթե նրանք ձգտում են պաշտպանել իրենց քաղաքացիներին»,- հավելել է միլիարդատերը։

Պատասխանելով կապիկի ծաղիկի մասին հարցին՝ Գեյթսը կարծիք է հայտնել, որ այն համաճարակ չի առաջացնի։

«Եթե չլիներ կորոնավիրուսային համաճարակը, կապիկի ծաղիկ հիվանդությունը նույնիսկ նորությունների մեջ չէր լինի»,- ասել է նա:

Տաթև Ֆռանգյան