Լավրովը հայտարարել է, թե Ուկրաինայում ՌԴ-ի «ռազմական գործողությունն» ընթանում է ըստ պլանի

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների իրականացրած «հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի, դրա հիմնական խնդիրն է «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ազատագրումը, որոնք այժմ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի մնացած տարածքներին, որտեղ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում խզել կապերը Ռուսաստանի հետ, ապա այդ շրջանների բնակչությունը պետք է որոշի։ Դա ժողովրդի որոշելիքն է», – ասել է նա:

Նա կրկնել է այն թեզը, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա ձգձգվում է, քանի որ «բանակին հրամայվել է ամեն գնով խուսափել ցանկացած հարձակումից, ցանկացած հարվածից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», թեև պատերազմի ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են եղել ռուսական զորքերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում քաղաքացիական անձանց մահվան մասին։

Լավրովն ուղիղ չի պատասխանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարի մասին հարցին։

«Մենք չենք ուզում ասել, որ այս կամ այն երկխոսության վերսկսման ճանապարհը կտրված է, բայց հիմա եվրոպական մտադրությունների մասին դատելու ենք միայն կոնկրետ գործողություններով»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան