Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները. մասնակցում է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը
Սույն թվականի մայիսի 27-30 Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք տնտեսական և անվտանգության հարցերի, քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին: