Կրեմլի պատերի տակ այնքան սողացինք, որ աշխարհը մեզնից երես թեքեց. Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք, ցավոք, մսխել ենք բոլոր այն դրական հիմքերը, որոնց շնորհիվ քարը քարի վրա դնելով պետք է զարգացնեինք մեր պետությունը: «Անկախություն» բառը մեզ մոտ դատարկ խոսքի մակարդակով է ընկալվում: Մենք կտոր-կտոր արեցինք Արցախը, Հայաստանը կանգնեցրինք լուրջ վտանգի առջև. դա էլ չի գիտակցվում, իսկ ամենավատն այն է, որ այսօր ունենք բզկտված հասարակություն»,- Factor TV-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին` մեր զրուցակիցը տեսակետ է հայտնում, որ 2018-ին մսխվեց ողջ հեղափոխական, կառուցողական էներգիան, բաց թողնվեց կոնսոլիդացիայի, հրեղենության պահը.

«Կրեմլի պատերի տակ այնքան սողացինք, որ աշխարհը մեզնից երես թեքեց: Այսօր էլ Հայաստանում կա հեղափոխական էներգիա, բայց այն բավարար չէ: Ընդդիմությունը հերթական իշխանափոխությունն է ուզում, իսկ ժողովուրդն իշխանափոխության համար փողոց դուրս չի գա: Ապացուցվել է, որ ընդամենը իշխանափոխությունը ոչինչ չի փոխում երկրում. երկրին համակարգային փոփոխություն է անհրաժեշտ: Կարմիր գծին արդեն շատ մոտեցել ենք: Իշխանափոխություն պետք է, բայց ոչ այս հինգերորդ շարասյան դեմքով. մեզ հերթական կրեմլահպատակ իշխանություն պետք չէ»:

Եղիշե Պետրոսյանի կարծիքով` փողոցում գտնվող ընդդիմությունն օգնում է, որ այս իշխանությունը մնա, քանի որ այդ ընդդիմության դեմքով ժողովուրդը չի ուզում փոփոխություն տեսնել.

«Նախկիններն էլ, ներկաներն էլ ցույց են տվել իրենց սնանկությունն ու ապաշնորհությունը. մեզ պետականաստեղծ ուժեր են պետք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան