ՀՀ ՔԿ-ն միջոցներ է ձեռնարկում պարզելու «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. ապրիլի 18-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ  2018թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել «Factor.am» կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը, ինչպես նաև՝ վնասել տեղում աշխատող օպերատորի տեխնիկան։ 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և նրան տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքի առթիվ:

Միաժամանակ քննիչը որոշում է կայացրել` նշված քրեական գործը միացնել 2018թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործին և քրեական գործերի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը նպաստելու նպատակով նախաքննությունը շարունակել մեկ վարույթում: 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: