Թուրքիայի Մշակույթի նախարարությունը չեղարկել է հայտնի հայ ջութակահար Արա Մալիքյանի համերգը

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Թուրքիայի Մշակույթի նախարարությունը չեղարկել է «Մայրաքաղաքային մշակութային ճանապարհ» փառատոնի ծրագրի շրջանակում հայ աշխահահռչակ ջութակահար Արա Մալիքյանի ելույթը՝ չնշելով որոշման պատճառը, գրում է Bianet-ը։

Նշվում է, որ համերգը պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նախագահական սիմֆոնիկ նվագախմբի համերգային դահլիճում։ Տոմսեր գնածներին հաղորդագրությամբ են տեղեկացրել ելույթի չեղարկման մասին։

Մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Անկարայում և Ստամբուլում անցկացվում է «Մշակութային ճանապարհ փառատոնը»։ Այն մեկնարկելու է վաղը և տևելու է 16 օր, փառատոնի շրջանակում տեղի է ունենալու մոտ 2000 միջոցառում։

Նախարարության պաշտոնական կայքի հաղորդագրությունում ի սկզբանե հրապարակված  է եղել նաև Արա Մալիքյանի համերգի մասին տեղեկությունը։ Սակայն 2022 թվականի մայիսի 27-ից նախարարության կայքերում Արա Մալիքյանի համերգի մասին տեղեկություն չկա։

Արա Մալիքյանին «թուրքերի թշնամի» որակելով՝ Twitter-ի որոշ օգտատերեր կոչ են արել Մշակույթի նախարարությանը չեղարկել համերգը։

Նշենք, որ աշխահահռչակ հայ ջութակահարը 2012 և 2019 թվականներին ելույթ ունեցել է Ստամբուլում և Իզմիրում։

Արա Մալիքյան ծնվել է Բեյրութում, այժմ բնակվում և գործունեություն է ծավալում Մադրիդում։

Էմմա Չոբանյան