Ինչպե՞ս կարող ես բանակցել կոկորդիլոսի հետ, երբ նա ուտում է քո ձախ ոտքը. Ջոնսոնը՝ Պուտինի մասին

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հարցազրույց է տվել Bloomberg-ին, որում, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինային ավելի շատ հարձակողական սպառազինություն է պետք, այդ թվում՝ հեռահար բազմակի հրթիռային համակարգեր։ Արևմտյան երկրները դեռ չեն փոխանցել դրանք Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես վախենում եմ, որ Պուտինը, իր և ռուս զինվորականների համար մեծ գնով, շարունակում է կրծել Դոնբասի հողը: Նա շարունակում է աստիճանական, դանդաղ, բայց վախենում եմ՝ շոշափելի առաջընթաց գրանցել հնարավոր չէ։ Հետևաբար, բացարձակապես կարևոր է, որ մենք շարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեզ չհոգնեցնի ուկրաինացիների անհավանական հերոսությունը, որոնք ռուսներին հետ մղեցին Կիևի դարպասներից»,- ասել է Ջոնսոնը։

Անդրադառնալով պատերազմի խաղաղ լուծման հեռանկարներին՝ Ջոնսոնն ասել է․ «Ինչպե՞ս կարող ես բանակցել կոկորդիլոսի հետ, երբ նա ուտում է քո ձախ ոտքը: Սա հենց այն է, ինչ անում է Պուտինը։ Նա կփորձի սառեցնել հակամարտությունը, կփորձի հրադադարի կոչ անել։ Իհարկե, մենք պետք է դադարեցնենք պատերազմը, դա աշխարհին խիստ անհրաժեշտ է։ Սակայն դրան վերջ տալու միակ ճանապարհն այն է, երբ Պուտինը խոստովանի, որ իր այս «դենացիֆիկացիան» տեղի է ունեցել։ Եվ նա կկարողանա պատվով ու արժանապատվորեն դուրս գալ կոնֆլիկտից»։

Տաթև Ֆռանգյան