Հայաստանի և Ուզբեկստանի գիտությունների ակադեմիաները գիտական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ս.թ. մայիսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բեխզոդ Յուլդաշևը ստորագրեցին գիտական համագործակցության մասին համաձայնագիր. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից:

«Միջոցառումն անցկացվեց առցանց ձևաչափով: ՀՀ ԳԱԱ-ում միջոցառմանը մասնակցեցին նաև Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գագիկ Էվոյանը:

Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների գիտական կազմակերպությունների միջև հարաբերությունների զարգացում, գիտատեխնիկական ներուժի ամրապնդում, տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակում, գիտական ենթակառուցվածքների համատեղ օգտագործում, համատեղ գիտական և գիտատեխնիկական նախագծերի մշակում և իրականացում, համատեղ հետազոտական և արտադրական կենտրոնների ստեղծում, ուսանողների և երիտասարդ գիտնականների վերապատրաստման կազմակերպում:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շեշտեց երկու երկրների գիտական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը: Ուզբեկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Բեխզոդ Յուլդաշևը հրավիրեց Աշոտ Սաղյանին այցելելու Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիա՝ նշելով, որ Հայաստանի ֆիզիկոսների հետ համագործակցության իր նախկին փորձը եղել է դրական և արդյունավետ:

Ի պատասխան Աշոտ Սաղյանը հրավիրեց ակադեմիկոս Յուլդաշևին այցելելու Հայաստան: «Մենք ուրախ կլինենք ընդունելու Ուզբեկստանի մեր գործընկերներին՝ քննարկելու առաջիկա քայլերն արդյունավետ համագործակցության հասնելու համար», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը»,- ասված է հաղորդագրությունում: