11 հազար գիրք է նվիրաբերվել հայկական դպրոցներին և բուհերին

Լուրեր

14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
Բոլորը

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը 2022 թ. առաջին կիսամյակում ավելի քան 11 հազար գիրք է նվիրաբերել հայկական դպրոցներին և բուհերին՝ ընդգրկելով երկրի տարբեր մարզերը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Գրքերի նվիրատվության միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Նա ԿԳՄՍ նախարարի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությանն ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, որն ուղղված է Երևանի և Մոսկվայի միջև մշակութային, կրթական և հումանիտար համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։

«Վստահաբար կարելի է նշել, որ այս ծրագրի միջոցով հայաստանյան բուհերին և դպրոցներին փոխանցված գրականությունը կհարստացնի ուսումնական հաստատությունների գրադարանների ռուսական գրականության բաժինը: ԿԳՄՍ նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանում «Ռուսական տան» ղեկավարությանը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը:

Երևանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ընդգծել է, որ ռուս մասնագետների շրջանում ուսումնամեթոդական և գործնական ձեռնարկները, ժամանակակից հեղինակների դասագրքերը և գեղարվեստական գրականության անհրաժեշտությունը մեծ է. «Գիրքը պետք է նպատակային կիրառություն ունենա, ոչ թե փոշոտվի պահեստում։ Ուստի Մոսկվայից գրքեր և ձեռնարկներ ստանալուն պես մենք փորձեցինք հնարավորինս արագ դրանք բաժանել դպրոցներին և բուհերին»։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը համագործակցության պայմանագիր է կնքել բազմաթիվ բուհերի և դպրոցների հետ, որի շրջանակում պարբերաբար անցկացնում են համատեղ միջոցառումներ՝ կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, օլիմպիադաներ և այլն:

Այսպիսով, գրքերի հերթական խմբաքանակն է հանձնվել Երևանի պետական համալսարանին, Երևանի Վ. Յ. Բրյուսովի անվան պետական համալսարանին, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին:

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ բուհերի ներկայացուցիչները։

Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության «Գրքեր Հայաստանում դպրոցների և բուհերի համար» ծրագիրն ամենամյա է և իրականացվում է Ռուսաստանի Դաշնության պետական ծրագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում: