ՌԴ-ն ավելացնում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

ՌԴ Տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան ելքի մոտ շուրջ 900 բեռնատար կա, որոնց անցման ձևակերպման միջին ժամկետը չի գերազանցում 2-3 օրը։

«Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի թողունակությունն ավելի արագ տեմպերով ավելացնելու ուղղությամբ։ Մինչև այս տարվա հուլիսը կներդրվի լրացուցիչ 12 գիծ, ևս 12-ը՝ մինչև տարեվերջ։ Այսպիսով, Վերին Լարսի անցակետում երթուղիների ընդհանուր թիվը կհասնի 39-ի (25 երթուղիով ավելի)։ Ներկայում հաստատությունում 120-ից ավելի մարդ է ներգրավված անցակետի վերակառուցման աշխատանքներում»,- հայտնել են նախարարությունից։

Երթևեկության ավելացված ծավալի պատճառով Ռուսաստանից դեպի Վրաստան սահմանին այժմ շուրջ 900 բեռնատար կա, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ավելի վաղ այդ անցակետում ամենածանրաբեռնված ժամանակահատվածներում անցել է մինչև 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչև 900 մեքենա:

«Մինչ օրս ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել անցակետի թողունակությունը հասցնել 2,3 հազար ավտոմեքենայի (որից 1,100-ը՝ բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունում։

Տաթև Ֆռանգյան