ԱՄՆ-ը բացառել է պատժամիջոցների չեղարկումը՝ ՌԴ-ի կողմից ուկրաինական ցորենի արտահանումները թույլ տալու դիմաց

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

ԱՄՆ-ը բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը չեղարկելու հնարավորությունը՝ հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու դիմաց, ինչպես պահանջում է Մոսկվան,  հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հենց Ռուսաստանն է արգելափակում  հացահատիկի արտահանումն ուկրաինական նավահանգիստներից և սով է հրահրում աշխարհում: Տոննաներով պարենամթերք կա նավերի վրա, որոնք չեն կարողանում նավարկել ռուսական շրջափակման պատճառով։ ԱՄՆ-ի և գործընկերների պատժամիջոցները չեն արգելում ուկրաինական կամ ռուսական ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև չեն արգելում բանկային փոխանցումները կամ նավերը, որոնք անհրաժեշտ են այդ արտահանման համար: Ռուսաստանը պետք է անհապաղ թույլ տա ուկրաինական արտահանումը»,- հայտարարել է նա։

Պատժամիջոցների վերացման մասին ոչ մի քննարկում չկա, ընդգծել է Ժան Պիերը:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է «զգալի ներդրում ունենալ պարենային ճգնաժամի հաղթահարման գործում՝ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման միջոցով», եթե Արևմուտքը չեղարկի իր նկատմամբ պատժամիջոցները։ Կրեմլը չի հստակեցրել՝ խոսքը վերաբերում է հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի՞ց, թե՞ Ուկրաինայից։ Դրագին ասել է, որ խնդրել է Պուտինին ապաշրջափակել հացահատիկն ուկրաինական նավահանգիստներում:

Ներկայում Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված է մինչև 4,5 մլն տոննա հացահատիկ, որը չի կարող մատակարարվել գնորդներին Մոսկվայի սանձազերծած պատերազմի պատճառով։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է մատակարարումները կանխամտածված արգելափակելու մեջ։ Կրեմլը հերքում է այս մեղադրանքները։

Տաթև Ֆռանգյան