Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողություններն անվտանգային անհրաժեշտություն են և ուղղված չեն այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվելիք նոր ռազմական գործողությունն ուղղված չի լինելու այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նիստը տեղի է ունեցել նախօրեին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

«Թուրքիայի ԶՈՒ-ի գործողությունները, որոնք իրականացվում կամ ծրարգրվում են երկրի հարավային սահմաններում, ուղղված չեն հարևան պետությունների տարածքային ամբողջականության դեմ, այլ  անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովման համար։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ընդլայնմանը, նաև կատարվել է տարածաշրջանում ահաբեկիչների դեմ նոր անդրսահմանային գործողության համակողմանի գնահատում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, դիմելով Շվեդիային և Ֆինլանդիային՝ Անկարան կոչ է անում հաշվի առնել Թուրքիայի մտահոգությունները անվտանգության ոլորտում։ Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Խորհրդի հայտարարությունը նաև ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի կոչ է անում՝ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում են Հունաստանի, իբր, «սադրիչ գործողությունները»՝ շեշտելով, որ Անկարան վճռական է՝ պաշտպանելու թուրք ազգի շահերը։

Հիշեցնենք՝ օրերս Էրդողանն ազդարարել էր, որ Թուրքիան կարող է նոր հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում։

Էմմա Չոբանյան