Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, առանձնահատուկ ընդգծվել տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը:

Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ալ Հաջրաֆի, Քարֆուր հիպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ալեն Բեյջանիի, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայիի հետ:

Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, տնտեսական զարգացումների, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին»,- ասված է հաղորդագրությունում: