Time ամսագիրը Զելենսկիին և Պուտինին ներառել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը։

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ամեն տարի խոսքը ոչ թե ամենաուշագրավ, այլ ազդեցիկ մարդկանց մասին է։ Այս տարի ցուցակում են, օրինակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելին, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ այժմ միմյանց դեմ պատերազմող այս երկրների երկու առաջնորդների մասին գրառումների հեղինակները Ալեքսեյ Նավալնին է և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Մինչ մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի հրապարակումը, Time ամսագրի ընթերցողների շրջանում քվեարկության առաջատարն էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին՝ առաջ անցնելով Իլոն Մասքից և Բորիս Ջոնսոնից։ Ահա թե ինչ է ասվում Ուկրաինայի առաջնորդի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրառման մեջ.

«Ի դեմ նախագահ Զելենսկիի Ուկրաինայի ժողովուրդն ունի առաջնորդ, որը արժանի է իր քաղաքացիների խիզախությանն ու տոկունությանը, ովքեր ամբողջ երկրով պայքարում են իրենց ազատության համար։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք, նախագահ Զելենսկիի ձայնից լսում եմ մի մարդու վճռականություն, ով խորապես հավատում է ժողովրդի հանդեպ իր պարտքին և ամենօրյա ջանքեր է գործադրում՝ կրելով երկիրը ղեկավարող առաջնորդի ծանր պատասխանատվությունը այս մութ ու դժվարին ժամամակում»։

Ամերիկացի շատ քաղաքագետներ մեծ նշանակություն են տալիս այն փաստին, որ ԱՄՆ նախագահն անձամբ է բնութագիր գրել Ուկրաինայի առաջնորդի մասին։

«Այստեղ կարևորը, կարծում եմ, հենց այն փաստն է, որ նախագահ Զելենսկիի մասին անձամբ է գրել նախագահ Բայդենը: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր քաղաքական գործիչ է Զելենսկին, ինչպես նաև ցույց է տալիս Սպիտակ տան վարչակազմի աջակցությունը: Ես վստահ չեմ, որ այս հրապարակումը կօգնի ուկրաինացիներին ավելի շատ, քան ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների նյութական աջակցությունը: Բայց դա, իհարկե, պետք է ոգեշնչի Զելենսկիի վարչակազմին: Շատ ցավալի կլիներ, եթե Պուտինը լիներ այդ ցուցակում, իսկ Զելենսկին՝ ոչ»,- ասում է վերլուծաբան Մարկ Կացը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտնվել է Time ամսագրի ցուցակում, իսկ քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնիին, ով գտնվում է Վլադիմիրի շրջանի գաղութներից մեկում, խնդրել են հոդված գրել նրա մասին։ Ընդդիմադիրը Պուտինին բնութագրում է որպես «խելագար, որը ունակ է ավերածություններ անել 21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում» և նշում է, որ այս տարի Ռուսաստանի նախագահը լավ դաս տվեց ամբողջ աշխարհին։

«Նա նորից հիշեցրեց, որ «մի փոքր կեղծ ընտրություններով» սկսվող ճանապարհը միշտ ավարտվում է բռնապետությամբ, իսկ այդ բռնապետությունը միշտ տանում է դեպի պատերազմ։

«Աշխարհի առաջնորդները տարիներ շարունակ երկերեսանիորեն խոսում են «պրագմատիկ դիրքորոշման» և միջազգային առևտրի օգուտների մասին։ Պատերազմի գինը՝ ռազմական և տնտեսական օգնություն Ուկրաինային, փախստականներ, պատժամիջոցներ. այս ամենը կարժենա հարյուրապատիկ ավելի թանկ, քան բերված նավթի և գազի պայմանագրերը, որոնց ստորագրման ժամանակ այնքան ընդունված էր շամպայն խմել։ Հենց այժմ Պուտինը դաս է տալիս, թե ինչպես զրոյացնել սեփական երկրի տնտեսական աճը 20 տարում: Սակայն հիմնական հարցի պատասխանը, թե ինչպես կանգնեցնել չար խելագարին ով ունի բանակ, միջուկային ձենք և ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդին անդամակցություն, մենք բոլորս պետք է գտնենք ինքներս»,- գրել է Նավալնին։

«Այսպիսի ցանկերը շատ սուբյեկտիվ են, դրանք արտացոլում են ամսագրի խմբագիրների տեսլականը: Բայց այն, որ ՌԴ նախագահի մասին գրառումը գրել է ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ պարոն Նավալնին, ով հայտնվել է պուտինյան ռեժիմի թիրախում, միայն ընդգծում է, որ «ազդեցիկ» եզրույթը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Պուտինը, որպես Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարող ավտոկրատ, հսկայական բացասական ազդեցություն ունի ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ այն, որ [համաշխարհային հանրության] արձագանքը սրան այնքան համերաշխ էր, և միջատլանտյան դաշինքն այժմ անհամեմատ ավելի ուժեղ է, քան, ասենք, մեկ տարի առաջ, շատ առումներով ուղղակի հետևանքն է այն դաժանությունների, որոնք Ռուսաստանն անում է Ուկրաինայում»,- նշում է վերլուծաբան Ջոնաթան Կացը։

Ցուցակում քաղաքական առաջնորդների թվում էին նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Բայց, իհարկե, Time ամսագրի վարկանիշային աղյուսակը չի սահմանափակվում միայն քաղաքական գործիչներով։ Ավանդույթի համաձայն, այն բաժանվում է մի քանի կատեգորիաների: