Կապիկի ջրծաղիկ հիվանդության բռնկումը հաղթահարելի է․ ԱՀԿ

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է, որ կապիկի ջրծաղիկը շարունակում է մնալ «զսպելի» և սահմանափակ՝ չնայած հաստատված դեպքերի թիվը, որոնք գրանցվել են այն երկրներից դուրս, որտեղ այն սովորաբար տարածվում է, մայիսի 7-ից ի վեր հասել է 131-ի: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Դեպքերը, որոնց այժմ ականատես ենք, հիմնականում վերաբերում են ոչ թե բացառապես, այլ հիմնականում միասեռական տղամարդկանց մոտ», – ասում է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Ռոսամունդ Լյուիսը: «Մենք դեռ չգիտենք, թե արդյոք դա միայն սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, թե ոչ: Ինչպես նկարագրվել է ավելի վաղ, այն փոխանցվում է մաշկի շփման միջոցով, որը առաջնային եղանակն է: Մենք դեռ չունենք տեղեկություն այն մասին, թե արդյոք այն փոխանցվում է, օրինակ, մարմնի հեղուկների միջոցով»:

ԱՀԿ-ն հայտնում է այս ուղղությամբ հետագա քննարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ իրավիճակը կարգավորելու նպատակով:

Ջրծաղիկը սովորաբար ոչ ուժեղ վիրուսային վարակ է, որը էնդեմիկ է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի մասերում: Այն տարածվում է հիմնականում սերտ շփման միջոցով, և մինչև վերջերս հազվադեպ է նկատվել աշխարհի այլ մասերում: Վերջին դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում։

Ախտանիշները ներառում են ջերմություն և մաշկի վրա ցան: Ներկայիս բռնկման ժամանակ հայտնաբերված ջրծաղկի արևմտյան Աֆրիկայի շտամի մահացության մակարդակը կազմում է մոտ 1%:

Լյուիսն ասում է, որ բռնկումը ստեղծել է «մտահոգիչ իրավիճակ»: Նա սակայն շեշտում է, որ «մարդիկ մնում են շատ ցածր ռիսկի տակ» և որ այն «զսպելի է»: