Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ՊՆ ուղղաթիռ. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը և ստորաբաժանում՝ Պաշտպանության նախարարությունից:

Աշխատանքներին ներգրավվել են 113 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 13 աշխատակից, 4 հրշեջ-ավտոմեքենա, պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, երկու ճահճագնաց, ՀԱԲ, ԲԱՎ և ՓՈւՎ տրասնսպորտային միջոցները, մեկ տրակտոր, 4 օժանդակ տեխնիկա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:

Համաձայն մտահղացման՝ անտառպետության հարավ-արևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվել Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Իրականացվող գործողությունների ընդհանուր համակարգումն իրականացրել է ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը:

Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել և բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի, հրդեհաշիջման ղեկավարների գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման, աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, կատարելագործել գիտելիքները և փորձը՝ անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ոլորտում, նաև արձագանքող ուժերի և այլ ծառայությունների միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:

Վարժանքին հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը և Կարապետ Մանուկյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը, ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության մասնակիցները լիարժեք կատարել են իրենց առջև դրված խնդիրը: