Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում թուրքական Akinci անօդաչուների համատեղ արտադրության շուրջ․ Թուրքիայի ԱՏ նախարար

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում թուրքական Akinci անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ներկայում համապատասխան կառույցները շարունակում են բանակցությունները Ադրբեջանի հետ։

«Մենք դիտարկում ենք, թե ինչ կարող ենք համատեղ արտադրել։ Թուրքիայի համապատասխան կառույցները սերտ համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին տիեզերական ոլորտում, ներառյալ՝ արբանյակների արտադրության հարցում։

«Թուրքիայի Արդյունաբերության ևտեխնոլոգիաների նախարարության ու Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև ստորագրված համատեղ համագործակցության մասին արձանագրության համաձայն՝ մենք մտադիր ենք Ադրբեջանում ստեղծել նույն տեխնոլոգիական պարկերի անալոգը, ինչ կա Թուրքիայում»,- ասել է Վարանքը։

Նա նշել է, որ խոսքը բոլոր նրանց համար տարածության մասին է, որոնք զբաղվում են սթարթափ նախագծերով և կարող են զարգացնել իրենց ծրագրերը։ Վարանքը նաև հայտնել է, որ տնտեսության ամրապնդման համար Ադրբեջանի հետ մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու։

Էմմա Չոբանյան