Ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Քաղաքականություն
26.05.2022 | 18:00ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: Ընդդիմությունը նիստը նախաձեռնել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկելու նպատակով։