Մոլդովայի ռուսամետ նախկին նախագահին դավաճանության և կոռուպցիայի գործով մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին, որը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ, կոռուպցիայի և դավաճանության գործով մեղադրանք է առաջադրվել։ Երկրի Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Դոդոնին 30 օրով կալանավորելու միջնորդությամբ։ Այս մասին այսօր հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել չորս հոդվածներով․ բացի պասիվ կոռուպցիայից և պետական դավաճանությունից՝ խոսքը նաև ապօրինի հարստացման և հանցավոր կազմակերպությունից քաղաքական կուսակցության ֆինանսավորում ստանալու մասին է։

Մայիսի 24-ին խուզարկություններից հետո Իգոր Դոդոնին 72 ժամով կալանավորել են։ Նրան տեղափոխել են Քիշնևի քննչական մեկուսարանում։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ խուզարկություններ են կատարվել Դոդոնին և նրա մերձավոր շրջապատին պատկանող 12 շինություններում։ Դրանք անցկացվել են նաև Ռուս-մոլդովական գործարար միության գրասենյակում, որը Մոլդովայի նախկին նախագահը ստեղծել և ղեկավարել է փետրվարին։

«Մեդիազոնա»-ն հիշեցնում է, որ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի մեկնարկից հետո Դոդոնը քննադատել է Մոլդովայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու գաղափարը, առաջարկել է երկրից արտաքսել ուկրաինացի փախստականներին և կոչ է արել բարեկամանալ Վլադիմիր Պուտինի հետ։

Անցյալ շաբաթ Մոլդովայի գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Ռոբուն որոշում է ստորագրել մեծ հնչեղություն ստացած «փաթեթի գործով» քրեական գործ հարուցելու մասին։ Խոսքը Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության գրասենյակում 2019 թվականին արված տեսագրությունների մասին է։ Տեսանյութում օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը, որը գլխավորել է կուսակցությունը, Դոդոնին հանձնում է փաթեթ (ծրար), որտեղ, ենթադրաբար, գումար է եղել։ Պլախոտնյուկի և Մոլդովայի նախկին նախագահի զրույցից պարզ է դառնում, որ այն գումարը, որը Դոդոնը վերցնում է օլիգարխից, նախատեսված է Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությանը ֆինանսավորելու համար, որը գլխավորում էր Դոդոնը։

Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբեր։ Նա սերտ համագործակցության քաղաքական կուրս է սկսել Ռուսաստանի հետ և իր նախագահության ընթացքում հաճախակի հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Տաթև Ֆռանգյան