Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ հավանություն տալ Ուկրաինային «Spike» հրթիռների փոխանցմանը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ թույլ տալ Բեռլինին Ուկրաինային մատակարարել իսրայելական տեխնոլոգիայով և իսրայելական արտոնագրով Գերմանիայում արտադրված հակատանկային հրթիռները։ Այս մասին ասել են ԱՄՆ-ի և Իսրայելի երկու պաշտոնյաներ, գրում է Axios-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ զենքի մատակարարման հարցը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև քաղաքականության վերջին տարբերություններից մեկն է, երբ խոսքը վերաբերում է պատերազմին: Ջո Բայդենի վարչակազմի ճնշման ներքո Իսրայելը շտկել է իր քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ և աստիճանաբար ավելի ուկրաինամետ դիրք է գրավել, սակայն մինչ այժմ նա Ուկրաինային չի մատակարարել առաջադեմ սպառազինություն:

Իսրայելի Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Էշելը երկու շաբաթ առաջ այցելել է Վաշինգտոն՝ Պենտագոնի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի և Իսրայելի միջև անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլը հանդիպել է Էշելի հետ և բարձրաձայնել Բայդենի վարչակազմի ջանքերը՝ ստիպելու աշխարհի երկրներին զենք մատակարարել Ուկրաինային։ Քահլը հարցրել է Էշելին՝ արդյո՞ք Իսրայելը կթույլտարի Գերմանիային՝ Ուկրաինային «Spike» հակատանկային հրթիռներ փոխանցել։ Դրանք արտադրվում են  Գերմանիայում Իսրայելին պատկանող գործարանում։ Արտոնագրի համաձայն՝ Իսրայելը պետք է հավանություն տա հրթիռների ցանկացած փոխանցմանը երրորդ կողմին։

Էշելը մերժել է խնդրանքը՝ ասելով Քահլին, որ Իսրայելն Ուկրաինային միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա է մատակարարելու։ Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ Իսրայելը մտահոգված է, որ ռուս զինվորները կսպանվեն իսրայելական արտադրության զենքերից, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը վնասի Իսրայելի անվտանգության շահերին Սիրիայում: Ըստ նրա՝ Ռուսաստանն ահռելի ազդեցություն ունի Սիրիայում, սակայն թույլ է տալիս Իսրայելին ազատորեն գործել այնտեղ Իրանի գործունեության դեմ:

Էմմա Չոբանյան