Էրդողանի հայտարարությունից հետո ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկել է Սիրիայում հնարավոր էսկալացիան

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վաշինգտոնն Անկարայի հետ քննարկել է Սիրիայում Թուրքիայի և քուրդ զինյալների միջև իրավիճակի սրման հնարավորության հարցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, գրում է rudaw.net-ը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նոր գործողություն է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ։

Rudaw-ի թղթակիցը Նեդ Փրայսին հարցրել է նոր բախումների հնարավորության մասին։

«Մենք կապի մեջ ենք մեր թուրք դաշնակիցների հետ այդ հարցով՝ ավելին իմանալու այն մասին, ինչն առաջին անգամ հնչեցրել է նախագահ Էրդողանը վերջին օրերին: Մենք դա արել ենք մեր դեսապանատան, նաև Պետքարտուղարության միջոցով»,- ասել է Փրայսը։

Ավելի վաղ Պետքարտուղարության խոսնակն ասել էր, որ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում հնարավոր ռազմական ակտիվության աճի մասին զեկույցներով և քննարկումներով, մասնավորապես, տեղի խաղաղ բնակչության վրա դրա ազդեցությամբ»:

Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է Թուրքիայի կողմից 2019 թվականի համաձայնագրի դրույթների հարգում՝ հավելելով, որ հրադադարի պահպանումը կարևոր է Սիրիայի կայունության ամրապնդման համար։

Էմմա Չոբանյան