Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը համաձայնելու համար սպասում է թուրքական մտահոգությունների լուծման կոնկրետ քայլեր

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի առաջընթացի համար Շվեդիան և Ֆինլանդիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝  լուծելու անվտանգության հետ կապված Անկարայի մտահոգությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով նախօրեին Անկարայում տեղի ունեցած Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիան հստակ հասկացրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը չեն կարող առաջ շարժվել, եթե Անկարայի անվտանգության ոլորտում մտահոգությունների հետ կապված որոշակի ժամկետներում կոնկրետ քայլեր չձեռնարկվեն»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ բանակցություններում դիտարկվել է դրական վերաբերմունք Անկարային պաշտպանական արտադրանքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցում։

«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատժամիջոցներ սահմանեն միմյանց դեմ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի անվտանգության մտահոգություններն առաջին հերթին կապված են այնպիսի «ահաբեկչական կազմակերպությունների» գործունեության հետ, ինչպիսիք են PKK-ն, PYD/YPG-ն, DHKP-C-ն և FETÖ-ն, որոնք ահաբեկչական պայքար են մղում Թուրքիայի դեմ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Քալընը նաև ասել է, որ Անկարան վերջին 10 տարիների ընթացքում բազմիցս դիմել է Շվեդիային և Ֆինլանդիային՝ ահաբեկչությանն աջակցելու մեջ ներգրավված անձանց արտահանձնման խնդրանքով։

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում նախագահական պալատում տեղի են ունեցել Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի բանակցությունները ՆԱՏՕ-ին Ստոլհոլմի և Հելսինկիի անդամակցության հարցով։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում ու տևել է շուրջ 5 ժամ։

Էմմա Չոբանյան