ԵՏՄ երկրներն ինտեգրման հսկայական ներուժ ունեն․ Ղրղզստանի վարչապետ

Լուրեր

28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներն ունեն հետագա ինտեգրման հսկայական ներուժ։ Այս մասին այսօր Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի բացման ժամանակ ասել է Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը, ՌԻԱ Նովոստին։

«Անդամ երկրների համար միության փոխշահավետությունն ակնհայտ է։ Մենք ունենք հետագա ինտեգրման հսկայական ներուժ։ Դաշնակցային ծրագրերն ինտեգրման հիմնական գործիքներից են։ Նրանք արդյունավետորեն զարգացնում են ինտեգրումը, ինչը հնարավորություն է տալիս մեծացնել արտադրական հզորությունները, կազմակերպել լրացուցիչ աշխատատեղեր, ինչպես նաև ավելացնել արտահանման մատակարարումներն աշխարհի շատ երկրներ»,- ասել է Ժապարովը։

«Քաղաքակրթական տեղաշարժ կա Արևմուտքից դեպի Արևելք: Տնտեսական ծանրության կենտրոնը տեղափոխվում է Ասիա մայրցամաք: Եթե պատուհանը դեպի Եվրոպա փակվում է, բացվում է պատուհանը դեպի Ասիա: Մենք ականատես ենք դառնում աննախադեպ փոփոխությունների, որտեղ մեր միությունը պետք է զբաղեցնի իր գերիշխող դիրքը»,- ընդգծել է նա։

Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՏՄ-ն լայն հեռանկարներ է բացում իր անդամ երկրների տնտեսական զարգացման համար, ստեղծում է լրացուցիչ մրցակցային առավելություններ առևտրատնտեսական համագործակցության զարգացման և ամրապնդման գործընթացում։

«Վստահ եմ, որ գիտական, տեխնիկական, արդյունաբերական բազան, բարձր կրթված և որակյալ մարդկային ռեսուրսները բավարար են այս միության անդամներին ինքնաբավ դարձնելու համար, որն է՛լ ավելի կապահովի մեր երեխաների և ապագա սերունդների բարգավաճ ու կայուն, լուսավոր ապագան։ ԵՏՄ-ն ընդլայնմամբ ի վիճակի է վերածվել համաշխարհային տնտեսության հիմնական սուբյեկտի և օգնել վերացնել այն աղավաղումները և անհավասարակշռությունները, որոնք ձևավորվել են վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսական հարաբերություններում»,- ասել է պաշտոնյան։

Ժապարովն արդյունավետ աշխատանք է մաղթել ֆորումի մասնակիցներին և վստահություն հայտնել, որ պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի ԵՏՄ հետագա զարգացման վրա ազդող կարևորագույն հարցերի՝ համաշխարհային տնտեսության գլոբալ տուրբուլենտության դարաշրջանում։

Տաթև Ֆռանգյան