Հազարավոր ապօրինի շինություններ, ապամոնտաժման խոստումներ․ Սևանի ափի բոլոր առանձնատները դեռ տեղում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների թիվը հաշվվում է հազարներով։ Վերջին տվյալներով՝ շուրջ 3800 շենք-շինություն դեռ ենթակա է ապամոնտաժման։

Սևանի ափի ապօրինի կառույցների խնդիրը նոր չէ։ 2019 թվականին ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներով՝ կան բազմաթիվ տարածքներ, որոնց օգտագործողները կա՛մ վարձակալության փաստաթուղթ չունեն, կա՛մ փոքր տարածք են վարձակալել, բայց մեծն են օգտագործում: Խոսքը շուրջ 500 հա ափամերձ տարածքների մասին է: Իրականացվել է նաև «Սևան» ազգային պարկի տարածքի վարձակալական պայմանագրերի գույքագրում, լուծարվել են մի շարք պայմանագրեր, ավելի քան 100 պայմանագիր վիճարկվել է դատական կարգով։

Քանդման ենթակա առանձնատների գույքագրում չի արվել, բայց հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը դեռևս 2020-ին ուսումնասիրել էր Լճաշեն բնակավայրից մինչև թերակղզի ընկած 10 կմ-ոց հատվածում գտնվող առանձնատներն ու դրանց սեփականատերերի ցանկը։ Փաստում է՝ քանդման ենթակա առանձնատներ ևս կան։

Առանձնատները թեև ծանոթ-բարեկամների անուններով գրանցելու դեպքեր էլ կան, բայց նախկին պաշտոնյանները հիմնականում հենց իրենց անուններով են գրանցել գույքը՝ ասում է Տիրայր Մուրադյանը։ Դրանց մեծ մասը ենթակա է քանդման՝ հենց միայն այն պատճառով, որ գտնվում են Լճաշենից մինչև Սևանի թերակղզի նախատեսվող ճեմուղու տարածքում, բայց ճեմուղու կառուցումից էլ դեռ լուր չկա։

Ուսումնասիրությունը բացահայտել է նաև, որ գրանցված սեփականության իրավունքով առանձնատներ էլ կային, մինչդեռ Հողային օրենսգիրքն այդ տարածքում թույլ չի տալիս հողի օտարում։ Թե ինչպես է տրվել սեփականության իրավունք, պետք է իրավապահները պարզեն։

Հանրության շրջանում երկար ժամանակ քննարկման առիթ էր Սևանի ափին գտնվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շքեղ առանձնատունը, որը կնոջ՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ Նախ լուրեր տարածվեցին, որ ապամոնտաժում են առանձնատան որոշ շինություններ, որ թույլատրելի նիշից ցածր են գտնվում, սակայն, ինչպես պարզվեց, շինություններն ապամոնտաժվել են հենց նախկին ոստիկանապետի ցուցումով։ Սա հաստատեցին նաև «Սևան» ազգային պարկից։ Ընդ որում, ապամոնտաժված 30 շինություններից մեծ մասի դեպքում հենց վարձակալների կողմից է արվել ապամոնտաժումը։ Բայց կան նաև դեպքեր, երբ ոչ միայն չեն ապամոնտաժվել, այլև տարածքում կառուցապատում իրականացրած անձինք են դիմել դատարան՝ փոխհատուցում պահանջելով պետությունից։

Ապօրինի շենք-շինությունների քանդման համար ժամանակացույց սահմանված չէ, բայց աշխատանքները հիմա ավելի արագ և արդյունավետ կիրականացվեն՝ պնդում են «Սևան» ազգային պարկից, քանի որ ՊՈԱԿ-ը 5 միավոր նոր տեխնիկա է ձեռք բերել, որոնք այժմ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Պնդում են՝ մինչ այդ քանդման աշխատանքների ընթացքը դանդաղել էր տեխնիկայի բացակայության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան