Զախարովան ԵՄ-ին մեղադրել է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռքբերված եռակողմ համաձայնագրերի գործընթացներին միջամտելու փորձերի մեջ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվան տեսնում է ԵՄ-ի համառ փորձերը՝ միջամտելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով ձեռքբերված եռակողմ համաձայնագրերի գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի գործընթացին միջամտելու համառ փորձեր, մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ուզում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է Երևանին և Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, հասարակական կապերի հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցում։
«Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Այս ուղղությամբ ջանքերի հիմքում ընկած են առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք, և որոնք հետևողականորեն իրականացվում են։ Ռուսաստանն աջակցում է Երևանին և Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, հանրային կապերի հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան