Պուտինի հրամանագրով պարզեցվել է Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրումը

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու կարգի պարզեցման մասին։ Այդ տարածքները գրեթե ամբողջությամբ օկուպացված են ռուսական բանակի կողմից, իսկ նրանց «նոր իշխանություններն» ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանին միանալու մտադրության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավաբանական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված Պուտինի հրամանագիրն ուժի մեջ է մտնում մայիսի 25-ից։

Չորեքշաբթի ավելի վաղ Զապորոժիեի շրջանի «ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի» անդամ Վլադիմիր Ռոգովը, որը նշանակվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից, ասել է, որ տարածաշրջանը Ռուսաստանի մաս դառնալու ճանապարհը կբռնի «այն բանից հետո, երբ տարածաշրջանն ամբողջությամբ դառնա ազատագրված ուկրաինացի ազգայնականներից»։

«Զապորոժիեի շրջանի համար կարող է լինել միայն մեկ ապագա՝ այն պետք է լինի Ռուսաստանի կազմում, դառնա Ռուսաստանի Դաշնության լիիրավ սուբյեկտը»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոգովը։

Մինչ այդ, Խերսոնի շրջանի «ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ» Կիրիլ Ստրեմուսովը խոսել էր Ռուսաստանին միանալու ծրագրերի մասին։

«Մենք չենք նախատեսում լինել առանձին անկախ հանրապետություն, մեր հիմնական խնդիրը Ռուսաստանի Դաշնության կազմում սուբյեկտ լինելն է»,- նախօրեին ՌԻԱ Նովոստիին ասել է նա։

Պուտինը նոր հրամանագրով լրացումներ է կատարել փաստաթղթի տեքստում, որը թույլ է տալիս ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին պարզեցված սխեմայով ստանալ ռուսական անձնագրեր։ Անցյալ հուլիսին Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտնել էր, որ Դոնբասի 611 հազար բնակիչ պարզեցված ձևով ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն և կանխատեսել է, որ մինչև տարեվերջ նրանց թիվը կհասնի 2 միլիոնի։

Խերսոնը ՌԴ ուժերի կողմից գրավվել է պատերազմի առաջին օրերին։ Ապրիլի 27-ին հայտարարվել է, որ Խերսոնի մարզում նոր վարչակազմեր են ձևավորվել, այդ թվում՝ մարզային։ Այն գլխավորել է 65-ամյա Վլադիմիր Սալդոն, որը 2002-2012 թվականներին անընդմեջ Խերսոնի քաղաքապետն էր և Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր «Ռեգիոնների կուսակցությունից»։

Զապորոժիեում ռուսական ուժերը ներկայում վերահսկում են շրջանի հարավային հատվածը։ Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմը նույնպես հայտնել է, որ կառուցում է ենթակառուցվածքներ և վարձում անձնակազմ՝ շրջանի բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրումը կազմակերպելու համար:

Գրավված Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում արդեն ներդրվել են «երկարժութային գոտիներ»՝ այնտեղ կարելի է վճարել և՛ գրիվնայով, և՛ ռուբլով։ Երկու շրջաններում էլ տեղի բնակիչները բազմիցս բողոքի ցույցեր են անում ռուսական ներխուժման դեմ:

Տաթև Ֆռանգյան