Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթներով առևտրի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն ավելացնել ազգային արժույթների մասնաբաժինը արտաքին առևտրում, Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՝ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի համանախագահների հանդիպման արդյունքներով, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Քննարկման առանցքային թեմաներից մեկը ֆինանսաբանկային ոլորտն էր. փոխադարձ հաշվարկների և իրավաբանական անձանց և կազմակերպությունների միջև վճարումների պայմանները: Մենք պայմանավորվեցինք հնարավորինս անցնել ազգային արժույթների օգտագործմանը»,- ասել է Նովակը:

Նրա խոսքով՝ օրակարգում է եղել նաև Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (СПФС) միացումը, «Միր» և «Շետաբ» վճարային համակարգերի հնարավորությունների օգտագործումը։

«Մոտ ժամանակներս սպասում ենք Իրանի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության պատվիրակություններին՝ Մոսկվայում վերջնական որոշումները մշակելու համար»,- ասել է Նովակը։
Բացի այդ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են Իրանի խնդրանքը՝ հացահատիկային ապրանքների, ցորենի և եգիպտացորենի մատակարարման վերաբերյալ։

«Ամենակարևոր ուղղությունը բանկային համագործակցությունն է, մենք խոսում ենք ազգային արժույթների օգտագործման մասին, և այդ հարցերի շուրջ լավ որոշումներ են ընդունվել», – հավելել է հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, նավթի նախարար Ջավադ Ուջին։

Քննարկվել է նաև Ռուսաստանի կողմից Իրանին տրվող միջպետական վարկային գծի մնացած մասի հատկացման հարցը, որն, ընդհանուր առմամբ, կազմում է  5 միլիարդ դոլար։

Տաթև Ֆռանգյան