ԵՄ-ում առաջարկել են մտածել հարևանության նոր քաղաքականության մասին՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն առաջարկել է դիտարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի աստիճանական ինտեգրման հնարավորությունը Եվրամիությանը և մտածել նոր հարեւանության քաղաքականության մասին, քանի որ այդ երկրների համար չկա ԵՄ-ին միանալու համար արագացված ընթացակարգ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փաստն այն է, որ մենք պետք է շատ հստակ ազդանշան տանք, որ այդ երկրները ձգտումներ ունեն, նրանք միանշանակ խարսխված են եվրոպական ընտանիքում, մեր արժեքային ընտանիքում, և նաև տնտեսապես»,-   ասել է Շալենբերգը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Կարծում եմ, որ այս լարված ժամանակաշրջանում մենք պետք է ազատվենք ամբողջական անդամակցության ձևանմուշներից, երկար գործընթացով, որը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնամյակներ», – ասել է նա:

Շալենբերգը պարզաբանել է, որ ԵՄ-ն չպետք է կատարի անցած տարիների սխալները Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի պարագայում, ինչպես դա արեց բալկանյան երկրների հետ, որոնք երկար ժամանակ սպասում էին ԵՄ լիիրավ անդամակցությանը։

«Կարծում եմ՝ պետք է մտածել աստիճանական ինտեգրման մասին։ Թեկնածու երկրի պիտակը մարդկանց համար ոչինչ չի փոխում, ոչ մի խնդիր չի լուծում և չի մոտեցնում ընդհանուր շուկայի հետ։ Կարծում եմ՝ պետք է մտածել նոր հարեւանության քաղաքականության մասին»,- ասել է ԱԳ նախարարը։

Տաթև Ֆռանգյան